«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2009-04-15 | #68, 2009-04-16 | #69, 2009-04-17


ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՎԵՑ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

Բարեգործական կազմակերպություններին կարգելվի բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն, հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ քարոզչություն կատարել: Երեկ կառավարությունը հաստատեց այս օրենքի փոփոխությունների նախագիծը: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ներկայացրեց նաեւ «Բարեգործության մասին» օրենքում եւ ընտրական օրենսգրքում մի շարք այլ փոփոխությունների նախագծերը, որոնք նույնպես հաստատեց կառավարությունը: Մասնավորապես, բարեգործական կազմակերպություններին կարգելվի նաեւ սեփական միջոցները ծախսել եւ գույքն օգտագործել կուսակցությունների աջակցության, նախընտրական հիմնադրամների ֆինանսավորման կամ այլ կերպ քաղաքական քարոզչություն իրականացնելու նպատակով: Նույն արգելքը սահմանվեց նաեւ հասարակական կազմակերպությունների, այդ թվումՙ հայրենակցական միությունների համար: «Կուսակցությունների մասին» օրենքում կատարված լրացմամբ արգելվեց կուսակցություններին քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալ, խոստանալ կամ մատուցել ու խոստանալ ծառայություններ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4