Թհեքվոնդոյի Եվրոպայի 2008-ի չեմպիոն Արման Երեմյանը հաղթող է ճանաչվել Իրանում անցկացված «Արեւածագի 10 օր» ավանդական մրցաշարում: 78 կգ քաշային կարգի մարզիկների մրցավեճում Երեմյանը հաջորդաբար հաղթեց Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Կորեայի ներկայացուցիչներին եւ մտավ եզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցը Ֆրանսիայի թհեքվոնդոյիստն էր: Երեմյանը կրկին իրեն լավ դրսեւորեց ու հաղթելով մրցակցին, արժանացավ ոսկե մեդալի:
Հաջող էր նաեւ մինչեւ 84 կգ քաշային Արամ Սահակյանի ելույթը, որը հաղթելով Քուվեյթի եւ Իրանի ներկայացուցիչներին, կիսաեզրափակիչ էր դուրս եկել, որտեղ պարտվել էր կորեացուն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ