«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2009-04-16 | #69, 2009-04-17 | #70, 2009-04-18


ԿՍՏԵՂԾՎԻ Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Նախագահի նստավայրից հաղորդում են, որ Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնելու, ինչպես նաեւ նրա գիտական ժառանգության զարգացումը խթանելու նպատակով Սերժ Սարգսյանի հրամանագրով հիմնվել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ: Մրցանակը շնորհվելու է աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար` անկախ գիտնականի քաղաքացիությունից: Մրցանակը տրվելու է երկու տարին մեկ անգամ, մրցանակաբաշխության առաջին տարին համարվելու է 2010 թվականը: Նախատեսված է, որ մրցանակի չափը լինելու է 500.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Կառավարությանը հանձնարարվել է` ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման եւ մրցանակի թեկնածուի ընտրության նպատակով, երեք տարի ժամկետով, ստեղծել ինը հոգուց բաղկացած հանձնաժողով, որի կազմի 1/3-ը փոփոխվելու է յուրաքանչյուր տարի, որտեղ կարող են ընդգրկվել նաեւ օտարերկրյա գիտնականներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4