«Մենք կարեւոր ենք համարում, որ մեր մշակույթը հայ հասարակության հետ կիսելով կարող ենք հայտնել ամերիկացի ժողովրդի ցավակցությունն ու համերաշխությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի եւ խնդրի առնչությամբ», այս մասին երեկ հայտնել է Միացյալ Նահանգների Օկհահոմա նահանգի "Singing Men of Oklahoma" արական երգչախմբի տնօրեն Բիլ Գրինը: 52 տարիների գոյություն եւ 800 անդամ ունեցող երգչախմբի 200 երգիչներն ու 70 աշխատակիցները Հայ Ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչ Գարիկ Խաչատրյանի հրավերով եւ ամերիկացի բարերարուհի Գրետչեն Բրաունի ֆինանսական աջակցությամբ է Singing Men of Oklahoma-ն Հայաստանում:
Համերգաշարըՙ նվիրված Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին իրականացված հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին, լինելու է ապրիլի 18-20-ը Երեւանում, Գյումրիում, Վանաձորում:
Ծրագրում ներառված են դասական, ժողովրդական եւ չորս հայկական երգերՙ «Կիլիկիա», «Հայր Մեր», «Էրեբունի-Երեւան», «Փառապանծ ազգ»:
Ինչպես հավաստեց երգչախմբի տնօրենը. «Մի երգ ենք գրել նվիրված հենց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ այն կհնչի բոլոր համերգներում»:
Բարերարուհի Գրետչեն Բրաունն էլ տեղեկացրեց. «Շատ զարմացած եմ, որ այդքան տարիներ առաջ կատարված ցեղասպանության մասին չգիտեինք ոչինչ: Ինքս իմացա ընդամենը 10 տարի առաջ եւ այնքան ազդվեցի ոճրի ծանրությունից, որ որաշեցի ամեն ինչ անել Հայոց ցեղասպանության մասին մարդկությանը տեղեկացնել»:
Ն. Պ.