Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը մեկնել է Մալթա, որտեղ կմասնակցի ֆեդերացիայի գավաթի եվրոաֆրիկյան տարածաշրջանի 3-րդ ենթախմբի հանդիպումներին: Մեր հավաքականը ուժերը կչափի Ֆինլանդիայի, Եգիպտոսի, Ալժիրի, Հունաստանի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Լիխտենշտեյնի, Մալթայի, Մոլդովայի եւ Նորվեգիայի հավաքականների հետ:
ՀՀ հավաքականում ընդգրկված են Լյուդմիլա Նիկոյանը, Աննա Մովսիսյանը, Օֆելյա Պողոսյանն ու Նաիրա Խաչատրյանը: Հավաքականի ավագն է Աննա Գասպարյանը: Լյուդմիլա Նիկոյանը վերջին տարիներին բնակվում է Պորտուգալիայում, դասակարգման ցուցակում 735-րդն է: Աննա Մովսիսյանը Հայաստանի թիվ 1 թենիսիստուհին է, դասակարգման ցուցակում 776-րդն է: Օֆելյա Պողոսյանը ցուցակում զբաղեցնում է 886-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ անցյալ տարի առաջին անգամ Հայաստանում անցկացվեց ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ