Նկար 2. Օսմանյան կայսրության 1917-ի այս քարտեզի վրա շրջանակները ցույց են տալիս հայ բնակչության քանակը վարչական զանազան վիլայեթներում կամ սանջաքներումՙ ըստ 1914-ի մարդահամարի: Բնակչության տեղահանված եւ 1917-ին անհետ կորած համարվածների տոկոսային համաչափությունը ներկայացված է մուգ սեւով: Չտեղահանվածներինըՙ մուգ մոխրագույնով, իսկ այլ վայրերում (օրինակՙ Սիրիայում) գտնվող մազապուրծներինըՙ բաց մոխրագույնով:
Նկար 2. Օսմանյան կայսրության 1917-ի այս քարտեզի վրա շրջանակները ցույց են տալիս հայ բնակչության քանակը վարչական զանազան վիլայեթներում կամ սանջաքներումՙ ըստ 1914-ի մարդահամարի: Բնակչության տեղահանված եւ 1917-ին անհետ կորած համարվածների տոկոսային համաչափությունը ներկայացված է մուգ սեւով: Չտեղահանվածներինըՙ մուգ մոխրագույնով, իսկ այլ վայրերում (օրինակՙ Սիրիայում) գտնվող մազապուրծներինըՙ բաց մոխրագույնով:
<200907409.jpg>
«Ամենամեծ դավաճանությունը, որ հայը կարող է գործել իր նախնիների հիշատակի եւ երկրի հանդեպՙ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելն է», այս կարծիքին է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սամվել Կարապետյանը : Նա նաեւ վստահ է, որ հայ-թուրքական հարաբերություններում այս սկզբունքը, որին ամեն հայի հարկ է հավատարիմ լինել, նախապայման դիտարկելը ուղղակիորեն սխալ կլինի:
«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը տարիների ուսումնասիրությունների արդյունքները հրապարակեց հապացույց հայ-թուրքական հարաբերությունների ձեւավորման հարցում Հայաստանի իշխանությունների մեղմության եւ ի սթափեցում հայ հասարակության:
Ինչպես փաստեց բանախոսը. «Արեւմտյան Հայաստանի տարածքում հայկական պատմաճարտարապետական հուշարձանները սեփականաշնորհված են, իսկ այդ տարածքներում պահպանված է հուշարձանների 75 տոկոսը: Պահպանված հուշարձանների 96 տոկոսն էլ գտնվում է քրդաբնակ տարածքներում: Հուշարձանների սեփականատերերն էլ զորու է իր սեփականության հետ վարվելու ըստ սեփական հայեցողության»:
Ասվածի օրինակները բազում ենՙ դրանցից մեկը ներկայացրեց Սամվել Կարապետյանը. «Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնումը, որի շուրջ մեծ աղմուկ բարձրացրեց Թուրքիանՙ ներկայանալու համար աշխարհին, բազմիցս փաստվեց, որ իրականացվել է ռեստավրացիայի համաշխարհային նորմատիվներից նկատելի շեղումներով: Սակայն անգամ այդ դեպքում հարկ էր կարեւորել եւ մասնակցել վերականգնման աշխատանքներին, քանի որ դա երաշխիք է կառույցի կանգուն մնալու»:
Իրավամբ, խեղաթյուրման փաստերին համադրելի չեն բարբարոսաբար ոչնչացնելու անհամար փաստերը: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ ներկայացուցչի փաստմամբ Սուրբ Խաչի վերականգնմանը հակադրվել էր Աղթամարից 6 կմ հեռավորության վրա գտնվող, նախկինում հայկական Իլի գյուղի եկեղեցին (10-րդ դ.) սեփականատիրոջ կողմից ոչնչացումըՙ հայերի պահած գանձերը գտնելու պատրվակով:
«Հետեւում են մնացել 1940-50 -ականների զարհուրելի պատկերները, երբ թուրքական բանակի համար հայկական պատմաճարտարապետական հուշարձանները ռազմավարժանքների համար ծառայում էին որպես թիրախ ու ոչնչացվում վայրկյանների ընթացքումՙ ի բերկրանք հայկական հետքը ոչնչացնելու ցանկությամբ տոչորված եւ այդ ուղղությամբ գործող թուրքական իշխանությունների», փաստեց Սամվել Կարապետյանն ու ընդգծեց, որ կատարվածը ամենայն հանգստությամբ հարկ է կոչել մշակութային ցեղասպանություն, որը ոչ պակաս բարբարոսությամբ շարունակում են իրականացնել մեր մյուս հարեւաններըՙ ադրբեջանցինեը: Մեր ու աշխարհի աչքի առաջ փոշիացվեց Ջուղայի գերեզմանատունը, որ մշակութային հարստագույն շերտի արդյունքն էր:
Համաձայն տարբեր վիճակագրական տվյալների, Կոստանդնուպոլսում կա 30 հայկական եկեղեցի, բնակվում է 60 հազար հայ: Սա խնդիր չէ Թուրքիայի իշխանությունների համար, սրանում վստահ է Սամվել Կարապետյանը. «Եթե անգամ քառապատիկ ավելի հայ լիներ Ստամբուլում եւ նույնքան ավելի հայկական եկեղեցիներՙ Թուրքիայի իշախանությունները չէին անհանգստանաՙ նրանց համար մեծագույն խնդիր կլիներ մեկ հայի գոյությունը Վանում: Տանդ մեջ չպիտի լինես ու չպիտի կառուցես, հայ մարդ: Սա է թուրքական իշխանությունների քաղաքականությունը»:
Եվ մինչ թուրքական իշխանությունները արդյունավետորեն իրականացնում են վերոնշյալ քաղաքականությունըՙ մեր իշխանությունները անհասկանալի կերպով ուրախանում են ինչ-որ հասարակական կազմակերպության իրավական ուժ չունեցող, բայց Ջուղայի գերեզմանատան ոչնչացումը դրա փաստ դառնալուց հետո դատապարտող փաստաթղթի համար: Սա էլ Սամվել Կարապետյանի եւ ոչ միայն նրա դիտարկումներից է, որ սթափության կոչի համարժեք կարելի է համարել:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ