«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2009-04-22 | #73, 2009-04-23 | #74, 2009-04-24


ԱՐՈՆՅԱՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԸ

Նալչիկում ընթացող շախմատի Գրան պրիի խաղարկության 7-րդ տուրում հայ շախմատիստներն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Լեւոն Արոնյանը սեւերով հաշտություն կնքեց ֆրանսիացի Էթիեն Բաքրոյի հետ: Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում Գրիշչուկ-Հակոբյան պարտիան, որում եւս կողմերը խաղաղ դաշն կնքեցին: Ընդհանրապես, 7-րդ տուրն առատ էր ոչ-ոքիներով: Միավորը բաժանեցին նաեւ Սվիդլերն ու Կասիմջանովը, Ալեքսեեւն ու Մամեդյարովը, Իվանչուկն ու Լեկոն:

Միայն երկու պարտիա արդյունավետ ելք ունեցավ: Սերգեյ Կարյակինը սպիտակներով հաղթեց Գատա Կամսկուն, իսկ Բորիս Գելֆանդը սպիտակներով պարտվեց Պավել Էլյանովին:

7-րդ տուրից հետո Արոնյանը 4,5 միավորով պահպանեց առաջատարի դիրքը: Նրան 4-ական միավորով հետապնդում են Կարյակինը, Ալեքսեեւը, Գրիշչուկը, Լեկոն ու Սվիդլերը: Նրանց հաջորդում են 3,5 միավոր ունեցող Հակոբյանը, Մամեդյարովը, Կասիմջանովն ու Բաքրոն: 3-ական միավոր են վաստակել Կամսկին ու Էլյանովը, 2,5` Գելֆանդը: Աղյուսակը 2 միավորով շարունակում է եզրափակել Վասիլի Իվանչուկը:

8-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Պյոտր Սվիդլերի հետ: Կկայանան նաեւ Կամսկի-Էլյանով, Կասիմջանով-Գելֆանդ, Լեկո-Բաքրո, Մամեդյարով-Իվանչուկ, Կարյակին-Գրիշչուկ պարտիաները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4