Հայոց մեծ եղեռնի հիշատակին Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Նա եւս ծաղկեպսակ դրեց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:
«Այսօր հայոց ազգի համար ողբերգալից օր է, ես փոխանցում եմ ամերիկացիների, հիմնականում հայազգիների, բոլոր աղոթքները», հայտարարեց դեսպանը երեկ:
Լրագրողների հետ իր զրույցում Մ. Յովանովիչը նշեց, որ ԱՄՆ-ի «ղեկավարությունը եւ ողջ ժողովուրդը հայ ժողովրդի կողքին են», եւ եւս մեկ անգամ իր ցավակցությունը հայտնեց հայ ժողովրդին:
Ն. Մ.