Լոռու մարզի Ձորամուտ գյուղում «Հայաստան» հիմնադրամը սկսել է ջրատարի կառուցման ծրագիր, որը ֆինանսավորում է հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը:
Հայաստանի հյուսիսային սահմանում գտնվող Ձորամուտ գյուղում ապրում է շուրջ 310 մարդ, որոնցից շատերը վերաբնակեցված փախստականներ են: Ինչպես տարածաշրջանի մյուս համայնքներում, այստեղ եւս բնակիչներն իրենց ապրուստը վաստակում են անասնապահությամբ ու հողագործությամբ: Համայնքի ղեկավար Արարատ Փնջոյանի խոսքով` տարիների ընթացքում գյուղի ընդլայնման հետեւանքով ջուրը չի հասնում նորակառույց տներին, իսկ գործող ջրատարն էլ մաշված ու վթարային վիճակում է: Կառուցվող ներքին ցանցի շնորհիվ ջուրը հասանելի կլինի գյուղի բոլոր 120 տնտեսություններին:
Ն. Մ.