«Գրանդ հոլդինգից» խմբագրությանը տրամադրած տեղեկատվության համաձայն, հոլդինգի մեջ մտնող ընկերությունները այս տարվա առաջին եռամսյակում միասին վերցրած վճարել են 3 մլրդ 128 մլն դրամ հարկեր, ինչը 146 մլն դրամով ավելի է 2008-ի առաջին եռամսյակում վճարած 2 մլրդ 981 մլն դրամ հարկերից: Մասնավորապես ավելացել են «Գրանդ տոբակոյի», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակի», «Մասիս տոբակոյի», «Հ.Մ.Կ.»-ի եւ «Ռումավայի» հարկային վճարումները: Փոխարենը որոշ չափով նվազել են «Գրանդ քենդիի» եւ «Գրանդ կոմերցի» վճարումները: Այդուհանդերձ, ինչպես արդեն նշվեց, հոլդինգի վճարած հարկերի ընդհանուր մեծությունն ավելացել է:
Ա. Մ.