«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2009-04-24 | #75, 2009-04-25 | #76, 2009-04-28


ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Շախմատի Գրան պրիի խաղարկության հերթական երկու տուրերն էական փոփոխություններ չմտցրին առաջատարների ցուցանիշներում: 10 տուրից հետո աղյուսակը 6,5 միավորով շարունակում է գլխավորել Լեւոն Արոնյանը: 9-րդ տուրում Լեւոնը սեւերով ոչ-ոքի խաղաց Բորիս Գելֆանդի հետ, իսկ ահա հաջորդ պարտիան սպիտակներով շահեց Էլյանովից:

Վլադիմիր Հակոբյանը եւս 1,5 միավոր վաստակեց: Նա ոչ-ոքի խաղաց Վասիլի Իվանչուկի հետ ու հաղթեց Էթիեն Բաքրոյին: Հակոբյանը 5,5 միավորով Ալեքսեեւի եւ Գրիշչուկի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը: Երկրորդ տեղում Պետեր Լեկոն է, որն ունի 6 միավոր: Նա նախ հաշտություն կնքեց Պյոտր Սվիդլերի հետ, ապա հաղթեց Բորիս Գելֆանդին: Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Գրիշչուկ-Կամսկի` 0-1, Ալեքսեեւ-Կարյակին` 1-0, Բաքրո-Մամեդյարով` 1-0, Էլյանով-Կասիմջանով` 0,5-0,5, Կամսկի-Կասիմջանով` 0,5-0,5, Մամեդյարով-Սվիդլեր` 1-0, Կարյակին-Իվանչուկ` 0,5-0,5, Գրիշչուկ-Ալեքսեեւ` 1-0:

Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր: 11-րդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Կասիմջանովի հետ, իսկ Հակոբյանը կմրցի Սվիդլերի հետ: Տեղի կունենան նաեւ հետեւյալ պարտիաները. Ալեքսեեւ-Կամսկի, Իվանչուկ-Գրիշչուկ, Բաքրո-Կարյակին, Գելֆանդ-Մամեդյարով, Էլյանով-Լեկո:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4