Այս օրերին ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների պատանեկան հավաքականն Իրանում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Մեր պատանիները Թեհրանում ընկերական մրցախաղում ուժերը չափեցին Իրանի մինչեւ 16 տարեկանների հավաքականի հետ ու պարտվեցին 2-3 հաշվով: Արդեն 3-րդ րոպեին փյունիկցի Արսեն Փիլոյանը բացեց հաշիվը, որին իրանցիները պատասխանեցին գոլով: 27-րդ րոպեին Փիլոյանը 2-րդ գոլը խփեց: Սակայն հանդիպման վերջնամասում իրանցիներին հաջողվեց 2 գոլ խփել ու հաղթել: Այսօր տեղի կունենա թիմերի 2-րդ հանդիպումը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ