«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2009-04-28 | #77, 2009-04-29 | #78, 2009-04-30


ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԴԺԳՈՀՆԵՐԸ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ մեկ օր առաջ հանդիպած խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներից ու ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներից հանդիպումը չի գոհացրել «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորներին. «Արտգործնախարարի հետ հանդիպումից մենք համոզվեցինք, որ մեր գնահատականներում ճիշտ ենք եւ Դաշնակցության ընդդիմադիր լինելն այս պահին Հայաստանի եւ մեր պետության համար անհրաժեշտություն է», ասաց Արմեն Ռուստամյանը: Ըստ «Ժառանգություն» խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի. «Այն պատասխաններից, որ ստացել ենք, ենթադրում ենք, որ մտահոգությունների մեծ խնդիր գոյություն ունի», ասաց նա` նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունների մասով ճիշտ ճանապարհին չենք:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4