«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2009-04-28 | #77, 2009-04-29 | #78, 2009-04-30


ՏԻԳՐԱՆ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ ՀԻԱՆԱԼԻ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

Դուբայի շախմատի մրցաշարում հանդես եկող հայ շախմատիստներից գերազանց է մեկնարկել Տիգրան Քոթանջյանը: 3 տուրից հետո նա նույնքան միավորով ռուսաստանցի Պավել Մալետինի, սերբ Դանիլո Միլանովիչի, բանգլադեշցի Էնամուլ Հուսեյնի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Քոթանջյանը հաջորդաբար հաղթել է Ռոբերտ Արելանոյին, Ամին Նասրիին եւ Դաս Դեբաշիսին:

Վրաստանը ներկայացնող Դավիթ Հարությունյանը վաստակել է 2,5 միավոր: 2-ական միավոր ունեն Աշոտ Անաստասյանը, Հրանտ Մելքումյանը, Աղասի Ինանցը եւ Սուրեն Պողոսյանը, որոնց կես միավոր է զիջում Վարդան Խոջայանը:

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Մասնակցում են 130 շախմատիստներ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4