Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Բագրատ Եսայանն ազատվել է կրթության եւ գիտության նախարարի տեղակալի պաշտոնից, մեկ այլ որոշմամբ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ է նշանակվել Մանուկ Մկրտչյանը: Վարչապետի այլ որոշումներով Դավիթ Երիցյանն ազատվել է տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալի, Հակոբ Մաթիլյանը` բնապահպանության նախարարի տեղակալի, Արտակ Չոբանյանը, Արտաշես Նիկոյանը եւ Զոհրաբ Թորոսյաննՙ Արարատի, Գեղարքունիքի եւ Լոռու մարզպետներիի տեղակալների պաշտոններից:
Արթուր Պողոսյանն ազատվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել մշակույթի նախարարի տեղակալ: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Արսեն Քարամյանը:
Ա. Մ.