«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2009-04-30 | #79, 2009-05-01 | #80, 2009-05-05


«ԱԶԳ»-ՍՈՑԻԱԼԱԿԱՆԸ ՈՒԺԻ ՄԵՋ

«Ազգ» օրաթերթը շարունակում է կատարելագործել իր ինտերնետային ռեսուրսը եւ ինչպես խոստացել էր, մայիսի 4-ից սկսել է գործել «Ազգ» կայքէջի սոցիալական սայթը: Այսինքնՙ «Ազգի» կայքէջին հարմարեցված նոր ռեսուրս է ստեղծվել, որը մատչելի է միայն նրանց, ովքեր կգրանցվեն այնտեղ: Գրանցումը նոր ռեսուրսը օգտագործողներին հնարավորություն կտա ոչ միայն կարդալու «Ազգի» սայթը, այլեւ շփումներ ունենալու բոլոր նրանց հետ, ովքեր նույնպես կգրանցվեն կայքէջում: Իր ձեւի մեջ այս կայքէջը նման է ինտերնետում տարածված սոցիալական այն կայքերին, որոնք հնարավորություն են տալիս ազատ քննարկումների եւ շփումների միջավայր ստեղծելու սակայն սա ոչ միայն քննարկումների թերթ կարդալու հնարավորություն է տալիս օգտագործողներին: Գրանցված օգտագործողները, կարող են կայքէջում տեղադրել իրենց եւ իրենց հարազատների նկարները, օգտագործել նաեւ YouTube-ի հնարավորություններըՙ դուր եկած կլիպներն ու սայթերը դիտելու ու կարդալու համար: Նշենք, որ կայքէջի վրա օգտագործողի կատարած փոփոխությունները` նկարների տեղադրումը, նամակագրությունը մյուս օգտագործողների հետ, կարող են տեսանելի լինել ուրիշներին, եթե դա ցանկանա օգտագործողը, իսկ ընդհանրապես դրանք օտարների աչքերի համար անտեսանելի են եւ պաշտպանված են մեր կայքէջի պաշտպանական հզոր համակարգի միջոցով: Նոր կայքէջը ունի նաեւ որոնման հզոր համակարգ, ինչի միջոցով կարող եք գտնել եւ կապվել մյուս օգտագործողների հետ: «Ազգը» շարունակելու է կատարելագործել այս կայքը եւ հետագայում գրանցվածներին հնարավորություն կտա օգտվելու նոր հնարավորությունից, որը մատչելի չի լինի մյուս` սովորական ընթերցողների համար: Մինչեւ մայիսի վերջ կգործեն նաեւ կայքի նոր ռեսուրսները` «Հայտարարություններ» եւ «Բլոգներ»:

«Ազգը» այս փոփոխություններով նպատակ ունի շարունակելու իր քաղաքականությունը, թերթի ինտերնետային տարբերակի զարգացման եւ ընթերցողների համար ժամանցի հաճելի միջավայր ստեղծելու համար:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4