«Լույս» հիմնադրամի գործունեությանն անդրադառնալով, երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ հիմնադրամը վաղուց արդեն աշխատում է, ընտրվել է տնօրեն, որ անցել է իր պարտականությունների կատարմանը: Ըստ վարչապետի, պայմանագիրը նրա հետ կնքված էՙ եւ շուտով Բոստոնից կժամանի Երեւան կազմակերպելու համար աշխատանքները: Արտերկրի լավագույն բուհերում սովորողների ֆինանսավորման նպատակով ստեղծված այս հիմնադրամի բյուջեն 2009-ի համար կազմելու է 1 մլն 200 հազար դոլար: Հիմնադրամի տնօրեն Ժակլին Կարաասլանյանը մշակելու է համապատասխան ծրագիր եւ ներկայացնելու է հանրությանը:
Ա. Մ.