«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2009-05-05 | #81, 2009-05-06 | #82, 2009-05-07


ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Մայիսի 8-ին Սարաեւոյում կմեկնարկի միջազգային ավանդական մրցաշարը 6 շախմատիստների մասնակցությամբ, որոնք 2 շրջանով կորոշեն հաղթողին: Մրցաշարը ՖԻԴԵ-ի 18-րդ կարգի է: Մասնակիցների ցուցակը գլխավորում է ամենաբարձր անհատական վարկանիշն ունեցող Սերգեյ Մովսիսյանը (2747), որը բնակվում է Սլովակիայում: Նրա մրցակիցներն են չին շախմատիստ Հաո Վանգը (2696), ուկրաինացի Պավել Էլյանովը (2693), հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնան (2686) եւ Բոսնիան ներկայացնող Իվան Սոկոլովն (2669) ու Բորկի Պրեդոեւիչը (2652): Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 18-ին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4