Երեկ ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները, աշխատանքային պլանի համաձայն, այցելել են Փամբակի լեռնային ուսումնական կենտրոն:
Ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանն ընդունել է կենտրոնի հրամանատար, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը, որի ուղեկցությամբ էլ ռազմական կցորդները շրջել են ուսումնական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի պատմությանը, ծառայության պայմաններին:
Այնուհետեւ հրամանատարը իր ելույթում ներկայացրել է որոշ մանրամասներ կենտրոնի գործունեության եւ կառուցվածքի վերաբերյալ:
Ն. Մ.