ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատ մեկ հորիզոնականով նահանջել է եւ այժմ զբաղեցնում է 125-րդ տեղը: Ցուցակում մեր հավաքականը գտնվում է Բոտսվանայի, Նամիբիայի, Լյուքսեմբուրգի եւ Հորդանանի ընտրանիների հարեւանությամբ:
Ինչպես եւ նախորդ ամսում, այս անգամ էլ ցուցակը գլխավորում է Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը: Լավագույն տասնյակում տեղ զբաղեցրած հավաքականները պահպանել են իրենց դիրքերը: Ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներից թուրքերը 14-րդ հորիզոնականում են, բոսնիացիները 38-րդն են: Դիրքերը պահպանել են նաեւ բելգիացիները (62-րդ տեղ): Իսկ ահա Էստոնիայի հավաքականը 2 հորիզոնականով բարձրացել է եւ զբաղեցնում է 113-րդ տեղը:
Ներկայացնում ենք դասակարգման ցուցակի լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները:
1. Իսպանիա | 1729 |
2. Գերմանիա | 1362 |
3. Հոլանդիա | 1360 |
4. Բրազիլիա | 1281 |
5. Իտալիա | 1271 |
6. Արգենտինա | 1195 |
7. Անգլիա | 1173 |
8. Խորվաթիա | 1151 |
9. Ռուսաստան | 1117 |
10. Ֆրանսիա | 1074 |
22. Ուկրաինա | 832 |
59. Լիտվա | 550 |
61. Լատվիա | 541 |
76. Ուզբեկստան | 455 |
82. Բելառուս | 431 |
93. Մոլդովա | 387 |
110. Վրաստան | 322 |
113. Էստոնիա | 298 |
125. Հայաստան | 268 |
137. Ղազախստան | 214 |
142. Ադրբեջան | 193 |
147. Տաջիկստան | 152 |
150. Ղրղըզստան | 150 |
153. Թուրքմենստան | 140 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ