Ապրիլի 27-ից մայիսի 3-ը Մինսկում կայացած Ուղղափառ եկեղեցական երգեցողության 10-րդ միջազգային փառատոնումՙ 15 երկրներից ժամանած շուրջ 45 երգչախմբերի մեջ Հայաստանը ներկայացնող ՀԱԵ Կոտայքի թեմի Ջրվեժի ծխական «Սաղմոս» երգչախումբը Լիլիթ Սարգսյանի ղեկավարությամբ, հաղթող է ճանաչվել փառատոնի անվանացանկի «Ծխական եւ շրջանային կղերական երգչախմբերի» մրցույթում:
Փառատոնի միջազգային ժյուրին նախագահող` Բելառուսի փոխանորդության արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Ֆյոդոր Պովնին «Սաղմոս» երգչախմբի մրցութային ելույթի ավարտին հիացմունք եւ երախտագիտություն է հայտնել Հայաստանի դեսպանությանը երգչախմբի մասնակցության եւ փայլուն ելույթի կապակցությամբ: Մրցույթին հայկական հոգեւոր երաժշտությունը հնչելու առիթով նա գոհունակությամբ նշել է, որ նախորդ փառատոնի բացման գալա-համերգը վստահվել էր Մոսկվայի հայկական կամերային երգչախմբինՙ Արշակ Գադզիյանի խմբավարությամբ:
Ն. Պ.