«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2009-05-08 | #84, 2009-05-09 | #85, 2009-05-12


Մ. ԲՐԱՅԶԱՆ ՀԵՐՔԵԼ Է ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազրույցում հերքել է ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կողմից իրեն վերագրվող հայտարարությունները: Նշենք, որ ռուսական լրատվամիջոցը հղում անելով Մ. Բրայզային, նշել էր, որ ամերիկացի համանախագահն ասել է, թե իբր Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքները քայլ առ քայլ պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Արտգործնախարարի հետ զրույցում Մ. Բրայզան ասել է, որ ինքը նման հայտարարություն չի արել: Նշենք, որ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հարցազրույցի ձայնագրված տեքստը եւ դրա ինտերնետային տարբերակները իրար չէին համապատասխանում: Ավելի ուշ ռադիոյի ինտերնետային տարբերակում մասնակի ուղղում էին մտցրել: Ինչպես ենթադրելի էր, մինչ այդ ադրբեջանական քարոզչական ցանցը օգտվել էր արդեն այդ ապատեղեկացումից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4