«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2009-05-09 | #85, 2009-05-12 | #86, 2009-05-13


ԿԱՐԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ ՄՆԱՑ

Իսպանական Լա Լագունա քաղաքում անցկացված շախմատի մրցաշարում Հայաստանը ներկայացրած Կարեն Մովսիսյանը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 7-րդ տեղը: Ավարտական 4 տուրերում Մովսիսյանը հաղթեց Միոդրագ Տոդորցեւիչին, հաշտություն կնքեց Սերգեյ Կասպարովի, Ֆրանցիսկո Սանցի եւ Ռեյնալդո Գոնսալեսի հետ: Մովսիսյանը մրցաշարն անցկացրեց առանց պարտության` տոնելով 4 հաղթանակ, 5 պարտիա ավարտելով ոչ-ոքի:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց պերուացի Խուլիո Գրանդան, որը վաստակեց 8 միավոր: 2-րդ տեղում 7 միավորով իսպանացի Սալվադոր Դել Ռիոն էր: Լավագույն եռյակը եզրափակեց 7 միավոր վաստակած Դրագան Բառլովը Սերբիայից:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4