«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2009-05-12 | #86, 2009-05-13 | #87, 2009-05-14


ՄՐՑԱՇԱՐԸ ՍԿՍԵՑԻՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ

Աբովյանում մեկնարկել է կանանց ֆուտբոլի միջազգային մրցաշար, որին մասնակցում են Հայաստանի, Էստոնիայի եւ Ղազախստանի հավաքականները: Առաջին խաղում հայ աղջիկները 0-3 հաշվով պարտվեցին էստոնացիներին: Գոլերը խփվեցին 2-րդ խաղակեսում: Հաշիվը բացեց Անաստասիա Մարկովկինան, որը քիչ անց 11 մ հարվածով 2-րդ գոլը խփեց: Խաղավարտից 6 րոպե առաջ Սիգնի Աարնան խփեց 3-րդ գոլը: Մայիսի 14-ին կմրցեն Էստոնիայի եւ Ղազախստանի հավաքականները, իսկ երկու օր անց ուժերը կչափեն Հայաստանի եւ Ղազախստանի ընտրանիները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4