Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը կսկսի հունիսի 5-ին շվեյցարական Վիլ քաղաքի «Բերգհոլց» մարզադաշտում դաշտի տերերի հետ հանդիպումով: Չորս օր անց մեր ընտրանին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Թուրքիայի հավաքականին: Այդ հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 20-ին: Հիշեցնենք, որ ընտրական 2-րդ խմբում ընդգրկված են նաեւ Վրաստանի, Էստոնիայի եւ Իռլանդիայի հավաքականները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ