Անդրադառնալով հարկային եկամուտների ցուցանիշի վերաբերյալ տրված հարցին, պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն ասաց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է թողել այստեղ, բայց նշեց, որ հարկերը հավաքվում են եւ այս տարվա առաջին եռամսյակին համախառն ներքին արդյունք (ՀՆԱ) - հարկեր (ներառյալ սոցվճարներ) ցուցանիշը կազմել է 27 տոկոս: Մեր հարցին, թե գումարային ի՞նչ արտահայտություն ունեն ապրիլ ամսվա մուտքերը, կոմիտեի նախագահը պատասխանեց, որ չնայած ճգնաժամին, ապրիլին հավաքվել են գրեթե այնքան գումարներ, որքան անցյալ տարվա ապրիլին: Մասնավորապես, 2009-ին մաքսային մուտքերը կազմել 16,6 մլրդ դրամՙ 2008-ի 17,8 մլրդ դրամի փոխարեն, իսկ հարկային մուտքերըՙ 39,7 մլրդ դրամՙ 2008-ի 30 մլրդ դրամի փոխարեն: Գագիկ Խաչատրյանն այս ցուցանիշները պայմանավորեց ստվերի բացահայտմամբ: Նա ընդգծեց մասնավորապես շահութահարկի գծով վճարումների ավելացումը 3 մլրդ դրամով: Ինչն, ի դեպ, արդյունք է այդ հարկատեսակի գծով օրենքով նախատեսված արտոնությանՙ այս տարվանից վերանալու:
Ա. Մ.