Մեկօրյա ընդմիջումից հետո Սարաեւոյում ընթացող շախմատի մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը: 5-րդ տուրի բոլոր երեք պարտիաներն էլ խաղաղ ելք ունեցան: Սերգեյ Մովսիսյանը սեւերով միավորը բաժանեց Պենտալա Հարիկրիշնայի հետ պարտիայում: Հաշտություն կնքեցին նաեւ Պրեդոեւիչն ու Էլյանովը, Վան Հաոն ու Սոկոլովը:
5 տուրից հետո առաջատարի դիրքը պահպանեց Պավել Էլյանովը, որի հաշվին գրանցված է 4 միավոր: Նրան մեկ միավոր է զիջում Բորկի Պրեդոեւիչը: 2,5 միավորով 3-րդ հորիզոնականում Սերգեյ Մովսիսյանն է: 2-ական միավոր ունեն Իվան Սոկոլովն ու Պենտալա Հարիկրիշնան: Աղյուսակը 1,5 միավորով եզրափակում է Վան Հաոն: 6-րդ տուրում Մովսիսյանը կմրցի Իվան Սոկոլովի հետ: Կկայանան նաեւ Պրեդոեւիչ-Հարիկրիշնա, Էլյանով-Հաո պարտիաները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ