«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2009-05-13 | #87, 2009-05-14 | #88, 2009-05-15


ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՙ ԻՍՐԱՅԵԼԻ ԹԻՄԻ ԿԱԶՄՈՒՄ

Իսրայելից «Ազգին» ուղարկված հաղորդագրությունից տեղեկացանք, որ մինչեւ 10 տարեկանների երկրի շախմատի առաջնությունում 2-րդ տեղը զբաղեցրած Հայֆայի թիմի կազմում հանդես է եկել 8-ամյա Դավիթ Ասլանյանը: Ընթերցողներին տեղեկացնենք, որ Դավիթը ոգեշնչված Դրեզդենի օլիմպիադայում Հայաստանի շախմատիստների գերազանց ելույթով, «Ազգին» իր ուղերձն էր ուղարկել, որը «Փոքրիկ շախմատիստի նամակը մեծ շախմատիստներին» վերնագրով տպագրվել էր թերթի 2008-ի նոյեմբերի 27-ի համարում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4