«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2009-05-14 | #88, 2009-05-15 | #89, 2009-05-16


ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻՆ

Սարաեւոյի շախմատի մրցաշարում Սերգեյ Մովսիսյանը հերթական ոչ-ոքին գրանցեց իր օգտին` միավորը բաժանելով Իվան Սոկոլովի հետ: Հաշտություն կնքեցին նաեւ Էլյանովն ու Վան Հաոն: Պրեդոեւիչը հաղթեց Հարիկրիշնային: 6 տուրից հետո աղյուսակը 4,5 միավորով շարունակում է գլխավորել Պավել Էլյանովը: 4 միավոր ունի Պրեդոեւիչը: Մովսիսյանը 3 միավորով 3-րդ տեղում է: Նրան հաջորդում են Սոկոլովը` 2,5, Հարիկրիշնան` 2 եւ Հաոն` 2 միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4