«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2009-05-15 | #89, 2009-05-16 | #90, 2009-05-19


ԷԼՅԱՆՈՎԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԱՊԱՀՈՎԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Սարաեւոյում ընթացող շախմատի մրցաշարում իր հաղթարշավն է շարունակում ուկրաինացի Պավել Էլյանովը: 9 տուրից հետո նա 6,5 միավորով գլխավորում է աղյուսակը: 7-րդ տուրում նա սեւերով հաղթեց Իվան Սոկոլովին: 7-րդ տուրում Էլյանովի մրցակիցը Սերգեյ Մովսիսյանն էր, որը նախորդ տուրում պարտության էր մատնել Բորկի Պրեդոեւիչին: Եթե հայ շախմատիստը հաղթեր ուկրաինացուն, ապա կգլխավորեր աղյուսակը: Սակայն դա նրան չհաջողվեց: Գրանցվեց ոչ-ոքի: 9-րդ տուրում Մովսիսյանը հաշտություն կնքեց Հարիկրիշնայի հետ, իսկ Էլյանովը միավորը բաժանեց Պրեդոեւիչի հետ մրցավեճում:

Սերգեյ Մովսիսյանը Պրեդոեւիչի հետ 5-ական միավորով բաժանում է 2-3-րդ տեղերը: 4-րդ տեղում 4,5 միավոր ունեցող Վան Հաոն է: Վերջինս բավական հաջող անցկացրեց վերջին 3 տուրերըՙ վաստակելով 2,5 միավոր: Նա հաղթեց Հարիկրիշնային ու Սոկոլովին, հաշտություն կնքեց Պրեդոեւիչի հետ: Հարիկրիշնան վաստակել է 3,5 միավոր, իսկ աղյուսակը 2,5 միավորով եզրափակում է Սոկոլովը:

Երկու շրջանով անցկացվող մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր: Հաղթողն արդեն հայտնի է: Գլխավոր մրցանակը ժամկետից շուտ նվաճեց Պավել Էլյանովը: 2-րդ տեղի համար պայքարում են Մովսիսյանը, Պրեդոեւիչը եւ Հաոն: Շատ բան կարող է վճռել ավարտական տուրի Վան Հաո-Մովսիսյան պարտիան: Պրեդոեւիչը սպիտակներով կխաղա Սոկոլովի հետ, իսկ Հարիկրիշնայի մրցակիցը կլինի Էլյանովը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4