«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2009-05-15 | #89, 2009-05-16 | #90, 2009-05-19


ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Ճապոնացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան նվաճեց շախմատի ԱՄՆ-ի չեմպիոնի տիտղոսը: Սենտ Լուիսում ավարտված առաջնությունում Նակամուրան 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ արժանացավ գլխավոր մրցանակինՙ 40 հազար դոլար պարգեւավճարի:

Վարուժան Հակոբյանը, որ չեմպիոնի տիտղոսի հավակնորդներից էր, 6 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը: Հակոբյանի համար փաստորեն ճակատագրական եղավ 7-րդ տուրում Նակամուրայից կրած պարտությունը: 8-րդ տուրում հայ շախմատիստը հաղթեց Ժոել Բենջամինին, իսկ ավարտական պարտիան Ռոբերտ Հեսի հետ ավարտեց ոչ-ոքի: Հակոբյանը որպես պարգեւավճար 7500 դոլար ստացավ:

Նակամուրան 7-րդ տուրում Վարուժան Հակոբյանին հաղթելուց հետո շարունակեց հաղթարշավը եւ ավարտական երկու տուրերում պարտության մատնեց Միխայիլ Բրոքսին ու Յոշուա Ֆրիդելին: Երկու շախմատիստՙ Ռոբերտ Հեսն ու Ալեքսանդր Օնիշչուկը հաղթողից հետ մնացին ընդամենը կես միավորով եւ արժանացան 12,5 հազարական դոլարի: Լրացուցիչ գործակիցներով 2-րդ տեղը գրավեց Հեսը: 4-րդ տեղում Գատա Կամսկին է, որը վաստակեց 6 միավոր եւ միայն լրացուցիչ գործակիցների շնորհիվ գերազանցեց Հակոբյանին:

Անհաջող հանդես եկավ Մելիքսեթ Խաչիյանը, որը 3 միավորով 25 մասնակիցների մեջ զբաղեցրեց 22-րդ տեղը: 8-րդ տուրում Խաչիյանը զիջեց Դուգ Էսկերտին, իսկ ավարտական պարտիան Խուլիո Բեսերայի հետ ավարտեց ոչ-ոքի: Խաչիյանը 2 հազար դոլար պարգեւավճար ստացավ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4