«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2009-05-19 | #91, 2009-05-20 | #92, 2009-05-21


ԱՊԱՀՈՎԵՆՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԼՂՀ-ՈՒՄ

«Արդյոք ժամանակը չէ՞, որ մեր կառավարությունը նորից անդրադառնա ԼՂՀ շուրջը գտնվող եւ ԼՂՀ ենթակայության տակ գտնվող տարածքների վերաբնակեցմանը` հայկական էլեմենտներով, որովհետեւ ակնհայտ է, որ այնտեղ հայկական տարրի բացակայությունն է տաքացնում ադրբեջանաթուրքական ախորժակները», հետեւյալ հարցով Աժ-ի երեկվա նիստում կառավարության ղեկավարին դիմեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը :

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ի պատասխան նշեց, որ ԼՂՀ-ն բոլոր առումներով լինելու է Հայաստանի տնտեսական, ներքին եւ արտաքին քաղաքականության տեսանկյունից կարեւորագույն խնդիրներից մեկը:

«Կառավարության ծրագրերն ուղղված են լինելու նրան, որ ապահովենք տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշներ ԼՂՀ-ում», ընդգծեց Տ. Սարգսյանը:

Վարչապետը վստահեցրեց, որ բոլոր ոլորտները ԼՂՀ-ում պետք է զարգանան «ավելի բարձր տեմպերով, որպեսզի բնակչության համար ստեղծվեն բարենպաստ պայմաններ` այնտեղ ապրելու, աշխատելու, արարելու»: Նրա խոսքերով, կառավարությունն այդ առումով իր ծրագրերում նախապատվությունը տալու է այդ ուղղությանը:

«Բնականաբար խնդիրը մեզ համար անչափ կարեւոր է, եւ մենք ԼՂՀ վարչապետի ու նախագահի հետ քննարկում ենք նաեւ այդ հարցը` մանավանդ այս ճգնաժամի պայմաններում ստեղծվում են նոր հնարավորություններ», ամփոփելով խոսքը` տեղեկացրեց վարչապետ Տ. Սարգսյանը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4