«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2009-05-19 | #91, 2009-05-20 | #92, 2009-05-21


ՌՈՒՍԱԿԱՆ ՎԱՐԿԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ LIBOR + 3 ՏՈԿՈՍ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ

Հայաստանի եւ Ռուսաստանի ֆինանսների նախարարներ Տիգրան Դավթյանն ու Ալեքսեյ Կուդրինը երեկ պայմանագիր են ստորագրել Հայաստանին 15 տարի ժամկետով LIBOR + 3 տոկոս տոկոսադրույքով 500 մլն դոլար վարկ տրամադրելու մասին, որը կուղղվի Հայաստանի տնտեսության վրա ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը: Այդ մասին հաղորդել են ռուսական լրատվամիջոցները:

Ալեքսեյ Կուդրինը նշել է, որ վարկը տրամադրվում է արտոնյալ պայմաններով եւ առաջին 5 տարին կվճարվեն միայն տոկոսները: Տիգրան Դավթյանը ընդգծել է, որ Հայաստանը միշտ պատասխանատու մոտեցում է ցուցաբերել վարկերի մարման հարցում եւ վստահեցրեց, որ այս դեպքում եւս բոլոր պարտավորությունները կկատարվեն:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4