Հովհաննես Թումանյանի թանգարանը կազմակերպում է օլիմպիադա նվիրված մեծ գրողի 140-ամյակին: Օլիմպիադան տարիքային սահմանափակում չունի: Ընդամենը 11 հարց պարունակող հարցաշարին հարկավոր է պատասխանել մինչեւ օգոստոսի 1-ը: Արդյունքները կամփոփվեն սեպտեմբերին, եւ թանգարանում տեղի կունենա եզրափակիչ փուլը, կհանձնվեն մրցանակներ /դրամական/: Պատասխանները հարկավոր է ուղարկել պատվիրված նամակով կամ առձեռն հանձնել փակ ծրարով Երեւան, Մոսկովյան 40, Հովհ. Թումանյանի թանգարան:
Մանրամասների համար զանգահարել 56.00.21
ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՐՑԱՇԱՐ
1.Ո՞րն է Թումանյանների տոհմական զինանշանը: Պատմական ո՞ր հուշարձանների վրա են դրվագված դրանք:
2. Ո՞ր դեպքի մասին է գրում Հովհ. Թումանյանը իր դուստրերից մեկին. «Անդրանիկը պատմեց Երեւանի դեպքը: Քիչ է մնացել խայտառակությունը կատարյալ լինի:
3.Ու՞մ եւ ո՞ր դեպքի առիթով է Թումանյանն ասել . «Ծիծաղի տոպրակ» անունը ավելի գեղեցիկ է , քան թե յուր վարմունքը»:
4. Ի՞նչ է ասել Թումանյանը Հովհ. Քաջազնունուն կովկասյան լեռների մասին:
5. Ո՞ր ստեղծագործության առիթով է Աղայանը գովել Թումանյանի, ինչի համար հեղինակը ասել է. «Սրա-նրա մոտ այնքան է գովել, որ խալխը հենց գիտի Բայրոնի ազգականն եմ:
6. Ինչի՞ ազդեցությամբ է Թումանայնը գրել «Արեւ ու Լուսինը»:
7. Ու՞մ մասին է ասել Թումանյանը. «Քրիստոնեության խաչը ձեռքին, դաշույնը սրտի մեջ…» եւ ի՞նչ է արել այս մարդու համար:
8 Թումանյանը . ո՞ր կին գրողի համար եւ ինչու՞ գնեց կապույտ հակինթներով կողով,եւ ծաղիկների հետ կապված ի՞նչ զավեշտական բան պատահեց:
9. Թումանյանը Երեւանում ե՞րբ, ի՞նչ առիթներով եւ որտե՞ղ է իջեւանել:
10.Ո՞վ եւ ի՞նչ պատճառաբանությամբ չտպագրվեց «Շունն ու կատուն», հետագայում ի՞նչ կանխատեսեց Անդրանիկը Թումանյանի այս ստեղծագործության համար, եւ կանխատեսումը ի՞նչ չափով իրականացավ:
11. Ի՞նչ նպատակ /ներ/ ուներ Վերնատունը, ովքե՞ր էին հիմնադիրները եւ ո՞րն է թումանյանական վերնատան ֆրանսիական նախատիպը:
Պատասխաններն ուղարկել պատվիրված նամակով.կամ հանձնել առձեռն Երեւան, Մոսկովյան 40, Հովհ. Թումանյանի թանգարան, հեռ. 56.00.21