«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2009-05-21 | #93, 2009-05-22 | #94, 2009-05-23


ՌԱՖԻԿ ՄԵԼԻՔՅԱՆՆ ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ

Թայլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում հերթական օրը մրցահարթակ դուրս եկան մինչեւ 69 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնող Ռաֆիկ Մելիքյանին չհաջողվեց պայքարել մեդալների համար: Ավելին, 6 փորձերից միայն երկուսի ժամանակ նա կարողացավ բարձրացնել ծանրաձողը: Դեռ լավ է, որ յուրաքանչյուր վարժությունում Ռաֆիկը հաղթահարեց նախնական պատվիրած քաշը, այլապես 0 կստանար: Իսկ քանի որ Թայլանդում բացի առաջնության պարգեւներից վիճարկվում են նաեւ 2010-ի Սինգապուրի պատանեկան օլիմպիադայի ուղեգրեր, ուստի յուրաքանչյուր ծանրորդի վաստակած միավորները թիմային հաշվարկում շատ են կարեւորվում:

Ռաֆիկ Մելիքյանը երկամարտի 261 կգ (116+145) արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը: Չեմպիոնի տիտղոսին արժանացավ ռուսաստանցի Դմիտրի Խոմյակովը, որը երկամարտում ցույց տվեց 284 կգ (130+154) արդյունք: 2-րդ տեղը գրավեց ուզբեկ Մուհամադ Բեգալիեւըՙ 281 կգ (127+154): Բրոնզե մեդալի արժանացավ կորեացի Չանգ Սեոնգըՙ 268 կգ (121+147):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4