«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2009-05-23 | #95, 2009-05-26 | #96, 2009-05-27


ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ ՆՈՍՐԱՆՈՒՄ ԵՆ

Երեւանում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում իր 2-րդ հաղթանակը տոնեց Կորյուն Սողոմոնյանը: Մինչեւ 46 կգ քաշային բռնցքամարտիկը մեծ առավելությամբ (13-1) հաղթեց տաջիկ Ալմազ Տլեուբերգենովին: Քառորդ եզրափակիչում Սողոմոնյանն այսօր ուժերը կչափի կուբացի Ջիանի Գարսիայի հետ: Վերջինս 1/8 եզրափակիչում պայքարից դուրս էր մղել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Դագոբերո Ագուերոյինՙ 6-2:

Իսկ ահա 48 կգ քաշային Ազատ Խաչատրյանը իր երկրորդ մենամարտում զիջեց ռուսաստանցի Հուսեյն Բահսանգուրովին (3-5) եւ դուրս մնաց հետագա պայքարից: Իր առաջին մենամարտը հաղթանակով պսակեց Սամվել Ոսկանյանը: Մինչեւ 75 կգ քաշային կարգում նա բացահայտ առավելության հասավ Տաջիկստանի ներկայացուցիչ Սիովուշ Բեգմուրոդի նկատմամբ (18-1): Ոսկանյանի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Իդրիս Շահմանովը, որը 7-3 հաշվով պարտության էր մատնել թուրք Հասան Դեմիրին:

Պայքարը կշարունակի նաեւ գերծանրքաշային Գոռ Մարգարյանը: Նա եւս մրցակցիՙ ուկրաինացի Վիտալի Լանի նկատմամբ մեծ առավելության հասավ (18-6): Հաջորդ փուլում Մարգարյանը կմրցի Ղազախստանը ներկայացնող Արտյոմ Վասլյոնոկի հետ, որը պայքարից դուրս էր մղել բելառուսցի Յաուհենի Շաշկոյին: 50 կգ քաշային կարգում Ուկրաինան ներկայացրած Տիգրան Սիմոնյանը պարտվեց ղազախ բռնցքամարտիկ Տալգաթ Բերտելուովին (3-9):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4