«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2009-05-23 | #95, 2009-05-26 | #96, 2009-05-27


ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է

Գյումրիի շախմատի միջազգային մրցաշարում, որին մասնակցող 10 մարզիկների թվում են 5 գրոսմայստերներ եւ 4 միջազգային վարպետներ, 3 տուրից հետո «երկիշխանություն» է: Այդ հանդիպումների արդյունքներով ձեռք բերած 2,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են միջազգային վարպետներ, ղազախստանցի Ռինատ Ջումբաեւը եւ մեր մարզիկ Արթուր Չիբուխչյանը: Նրանցից կես միավորով առայժմ հետ է մնում վրաստանցի գրոսմայստեր, մրցաշարում ամենաբարձր անհատական վարկանիշն ունեցող Թամազ Գելաշվիլին:

Հայաստանցի գրոսմայստերներից մրցաշարում նախապես հայտագրված Հրայր Սիմոնյանի փոխարեն, որը բանակ է զորակոչվել, խաղում է Սամվել Տեր-Սահակյանը: Վերջինս թեեւ անհաջող է մեկնարկել եւ երեք հանդիպումներից ունի ընդամենը կես միավոր, սակայն հիմնական պայքարը դեռ առջեւում է, եւ վանաձորցի մեր ամենաերիտասարդ գրոսմայստերը դեռ կարող է դրսեւորել իր կարողությունները:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4