«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2009-05-28 | #98, 2009-05-29 | #99, 2009-05-30


ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ կառավարության հաստատմանը ներկայացրեց Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի շինարարության իրականացման նպատակով կառավարման ծառայությունների պետական գնման պայմանագիրը: Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանում կառուցվելիք նոր ատոմակայանը կունենա մինչեւ 1200 մ/Վտ հզորություն, անվտանգության պասսիվ համակարգ, 60 տարվա գործունեության ժամկետ, 18 ամսվա վերաբեռնավորման ժամկետ, համապատասխանելով ժամանակակից բոլոր չափանիշներին: Մինչդեռ գործող ատոմակայանն ունի 400 մ/Վտ վատ հզորություն, անվտանգության ակտիվ համակարգ, 30 տարվա գործունեության ժամկետ, 12 ամսվա վերաբեռնավորման ժամկետ: Արմեն Մովսիսյանը նշեց, որ պայմանագրի արժեքը կազմում է 459 մլն դոլար: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ավելացրեց, որ այս որոշմամբ, փաստորեն, մեկնարկ է տրվում Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման գործընթացին: Նա նշեց, որ նոր ժամանակակից ատոմակայանով Հայաստանը որակապես այլ երկիր է, քան առանց ատոմակայանի Հայաստանը, եւ մեր երկրի մրցակցային հնարավորությունները նոր ատոմակայանի կառուցմամբ կավելանան:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4