Ներկայացնելով «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման արդյունավետությունը բարձրացնելու մասին» կառավարության որոշման նախագիծը, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն այն աննախադեպ համարեց: Ըստ այդ որոշման, այս տարվա հունիսի 1-ից մինչեւ 2011-ի հունվարի 1-ը, մինչեւ 70 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) շրջանառություն ունեցող տնտեսվարողների մոտ, պետական 22 գերատեսչությունները, բացառությամբ պետական եկամուտների կոմիտեի, տեսչական ստուգումներ չեն անցկացնելու: Բացառություն են կազմելու քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված, վարչապետի գրավոր համաձայնությամբՙ մարդկանց իրավունքների, կյանքի, առողջության պաշտպանության եւ անվտանգության, ինչպես նաեւ սուբյեկտի ղեկավարի դիմումի ժամանակ եւ սուբյեկտը լուծարելու դեպքերը: Արձագանքելով այս որոշմանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ այն առավել բարենպաստ պայմաններ կստեղծի փոքր եւ միջին բիզնեսի համար եւ կբարձրացնի մեր դիմադրողականությունը ճգնաժամի նկատմամբ:
Ա. Մ.