IBF-ի վարկածով միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր տիտղոսի հերթական պաշտպանությունը կիրականացնի հունիսի 27-ին: Բեռլինում նա կմենամարտի Մահիր Օրալի հետ: Վերջինս պրոֆեսիոնալ ռինգում 28 մենամարտ է անցկացրել, որից 25-ում հաղթել է, 1-ում պարտվել, 2-ն ավարտել ոչ-ոքի: Սա աշխարհի չեմպիոնի տիտղոսի կամավոր պաշտպանություն է: Մինչ այդ Արթուր Աբրահամը ծրագրել էր տիտղոսը պաշտպանել պարտադիր հավակնորդ Ջովանի Լորենցոյի հետ մենամարտում, սակայն կողմերն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ մրցամարտի կազմակերպման հարցում: Ուստի IBF-ի ղեկավարությունը թույլատրել է Աբրահամին չեմպիոնական գոտու կամավոր պաշտպանություն իրականացնել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ