Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Պողոս Գալստյանն ընտանեկան խնդիրների պատճառով հեռացել է Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նա նշել է, որ ընտանիքում կուտակված հիմնախնդիրներն են ստիպում իրեն որոշ ժամանակով հրաժարվել մարզչական գործունեությունից: Պողոս Գալստյանն իր շնորհակալությունն է հայտնել ակումբի ղեկավարությանն ու թիմի երկրպագուներին, ֆուտբոլիստներին հաջողություն է մաղթել առաջնությունում:
Իր հերթին «Կուբանի» գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը գովեստի խոսքեր է հղել Պողոս Գալստյանի հասցեին, նշելով, որ նա լավ մասնագետ է եւ նպաստել է թիմի առաջընթացին: Մկրտչյանն ըմբռնումով է ընդունել Գալստյանի վճիռըՙ մաղթելով նրան եւ նրա ընտանիքին առողջություն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ