Փարիզի հանրահայտ պատկերասրահներից մեկում` կառավարության շենքին կից «Մատինյոն» սրահում հունիսի 3-ին բացվել է ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերճյան) բնանկարների ցուցահանդես: «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ բացման արարողությունը տեղի է ունեցել հունիսի 3-ի երեկոյան: Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 30-ը:
Պ. Ք.