Անթիլիասի Մայրավանքում տեղի է ունեցել իրանահայ Կարեն Խանլարյանի «Հայ բնակչության էթնոկրոնական վերակերպումները Թուրքիայի հանրապետութիւնում (1923-2005թթ.)» աշխատության շնորհանդեսը: Գիրքը, որ միաժամանակ հեղինակի գիտական թեզն է, հրատարակվել է «Խաչիկ Պապիկյան հրատարակչական հիմնադրամի» հասույթով եւ Արամ Ա. Կաթողիկոսի հովանավորությամբ: Գիրքը ներկայացրել է Երվանդ Բամբուքյանըՙ ընդգծելով դրա արդիականությունը:
Արամ Ա. Կաթողիկոսն էլ իր խոսքում ընդգծել է Պապիկյան հրատարակչական հիմնադրամի դերակատարությունը, որ հատկապես ծանրակշիռ է քաղաքագիտությանը վերաբերող աշխատությունների հրատարակման հարցում: Վերջինը Խաչիկ Պապիկյանի ընտրությունն է եղել:
Ն. Պ.