Նախ կցանկանայի շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը մեր հանդեպ ցուցաբերած լավ վերաբերմունքի համար: Այսօր շատ լավ խաղ ընթացավ գեղեցիկ մարզադաշտում: Երկու իրար արժանի մրցակիցների մրցավեճ էր, որում կարողացանք հաղթել: Շատ գոհ եւ երջանիկ եմ: Մեր լրագրողներն ու երկրպագուները ձեռքից բաց թողեցին հոյակապ հանդիպումը դիտելու հնարավորությունը: Սակայն քանի որ խաղը կայանում էր Երեւանում, նրանք հնարավորություն չեն ունեցել ներկա գտնվելու հանդիպմանը:
Մեր հավաքականի 2-րդ մարզիչը դիտել էր Շվեյցարիա-Հայաստան հանդիպումը: Կարող եմ ասել, որ առաջին խաղակեսում շվեյցարացիները լավ խաղացին, երկրորդում` հայերը: Այսօր էլ խաղը գրեթե նույն սցենարով ընթացավ: 2-րդ խաղակեսում Հայաստանի հավաքականը տիրեց նախաձեռնությանը, ֆիզիկապես կարողացավ մեզ ճնշել, սակայն տեխնիկական խոտանը թույլ չտվեց լավ արդյունքի հասնել: Սովորաբար մրցավարության մասին չեմ խոսում: Կարող եմ միայն ասել, ոչ մրցավարը մեկական կարմիր քարտ ցույց տվեց ու այսպիսով հավասարեցրեց թիմերի հնարավորությունները: Կարծում եմ, որ մրցավարությունը չազդեց հանդիպման ելքի վրա:
Ինչ վերաբերում է հայ երկրպագուներին, ապա նորմալ էր, սակայն կցանկանայի, որ նրանք ավելի շատ երկրպագեն իրենց թիմին, այլ ոչ թե հակառակորդի դեմ: Նաեւ լավ կլիներ, որ Թուրքիայի օրհներգի ժամանակ ձեր երկրպագուների որոշ մասը նստած չլինեին եւ սուլոցներով չուղեկցեին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ