Կառավարության վեբկայքում երեկվանից տեղադրվել է «ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրականացման մասին» ամփոփ հաշվետվությունը, որտեղ հանգամանորեն ներկայացված են Հայաստանի ներկա եւ նախորդող ամիսների տնտեսական իրավիճակը, կառավարության իրականացրած եւ իրականացման փուլում գտնվող հակաճգնաժամային միջոցառումները արդյուանբերության, շինարարության, գյուղատնտեսության, փոքր եւ միջին բիզնեսի ու այլ ոլորտներում համապատասխան օրենսդրական փոփոխությունները, հարկային եւ մաքսային համակարգում բարեփոխումների ընթացքը:
Ա. Մ.