«Գոհար» անսամբլի համերգները հայաշատ երկրներում հաճախական են ու չնայած դրանՙ սպասված: Երաժշտախմբի համերգային ծրագիրը կազմված է տասնամյակներով ճանաչում ունեցող սիրված երգերից: Այս կերպ կազմված համերգով «Գոհարը» օրերս հանդես է եկել Դամասկոսի օպերային թատրոնում, իսկ հուլիսի տասնվեցին եւ տասնյոթին Հալեպի պատմական բերդի ամֆիթատրոնում ելույթ կունենա: 1999 թվականի դեկտեմբերի 7-ին լիբանանահայ Գոհար Խաչատրյանի բարեգործությամբ Գյումրիում հիմնադրվեց Գոհար երաժշտանոցը, այնուհետեւեւ իրար հետեւից ստեղծվեցին նույնանուն երգչախումբն ու նվագախումբը, որն այսօր միավորում է 150 երաժիշտ, 15 երգիչ եւ 12 պարուհի: Անսամբլը կիպրահայ դիրիժոր, երգահան, մանկավարժ Սեպուհ Աբգարեանի ղեկավարությամբ վերջին տարիներին հանդես է եկել Լիբանանում, Կիպրոսում, Ռուսաստանում, Թուրքիայում, Միացյալ Նահանգներում եւ Կանադայում: Այն սփյուռքահայերի համար, ովքեր մոռացել են հայերեն տառերն ու երգերը, «Գոհարի» DVD-ները ծառայում են իբրեւ յուրօրինակ երաժշտական այբբենարան, քանի որ ներառում են հայերեն եւ հայերեն լատինատառ լուսագրեր ու տրամադրվում են հայկական դպրոցներին:
Ն. Պ.