«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2009-06-17 | #112, 2009-06-18 | #113, 2009-06-19


ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՐԳԵԼԸ

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, երեկ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած պաշտոնական ընթրիքի ժամանակ, այն միտքն է հայտնել, որ «կողմնակալ եւ անպատասխանատու քաղաքականությունները հանգեցրին պատերազմների եւ հակամարտությունների ծագմանը, որոնց բռնկումն անհեթեթ է քսանմեկերորդ դարումՙ իրավունքի, արդարության, հավասարության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների տարածման համար մղած երկար պայքարից հետո»:

Դիմելով Հայաստանի նախագահին, նա նաեւ ասել է. «Մենք ակնկալում ենք միասին աշխատել, նաեւՙ գործող եւ համապատասխան կողմերի հետՙ Միջին Արեւելքի, Կովկասի եւ Միջին Ասիայի տարածաշրջաններում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատման համար, քանի որ այս ամենն ազդեցություն ունի աշխարհում կայունության եւ անվտանգության հաստատման գործում, եւ մենք վստահ ենք, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հարգելը, ինչպես նաեւ միջազգային որոշումներն ու միջազգային իրավունքը հարգելը եւ երկխոսության կարեւորության համատեղ համոզմունքի վրա հիմնված իրավական կամքը բավարար հիմք են աշխարհում բոլոր ճգնաժամերն ու հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար: Այսպիսով, մենք խրախուսում ենք այն դրական քայլերը, որոնց ականատես են եղել հայ-թուրքական հարաբերությունները, եւ արտահայտում ենք մեր պատրաստակամությունը այս հարաբերությունների ամրապնդմանը նպաստող որեւէ ջանք գործադրելու համար»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4