Շարունակում ենք Վիլյամ Սարոյան-Մանուել Թոլեգյան զրույցի հրապարակումը: «Գրական նամականի» էջը ներկայացնում է Գյուստավ Ֆլոբերի երեք նամակն ուղղված ֆրանսիացի կին գրող Ժորժ Սանդինՙ Կարպիս Սուրենյանի թարգմանությամբ: Հանդիպում Ռաֆայել Իսրայելյանի 100-ամյակին նվիրված 2008-ին տպագրված պատկերագրքի հեղինակներիՙ ճարտարապետության դոկտոր Լոլա Դոլուխանյանի եւ լուսանկարիչ Պողոս Պողոսյանի հետ: Հալեպահայ բժիշկ Ռոբեր Ճեպեճյանի 100-ամյակի առիթով Շահեն Խաչատրյանն անդրադառնում է նրա հոգու մասնագիտությանըՙ նկարչությանը: Ծագումով հայ բալետի պարուհի, ներկայումս Իսպանիայում ապրող Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» եւ նրանից հետո» հուշագրքից մի հատվածՙ Արծվի Բախչինյանի թարգմանությամբ: Ժողարվեստի վարպետները շարքից Էսմա Ավետիսյանը ներկայացնում է Արտաշես Պետրոսյանին:
Մ. Բ.