Համաձայն Համաշխարհային բանկի նոր կանխատեսման
Համաձայն Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցի, համաշխարհային տնտեսության անկումը 2009-ին ավելի խոր կլինի, քան կանխատեսվում էր նախկինում: Մասնավորապես, նոր զեկույցում ՀԲ-ն կանխատեսում է, որ համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ն) անկումը կկազմի 2,9 տոկոս, այլ ոչ թե 1,7 տոկոս: Ըստ Համաշխարհային բանկի, աշխարհը մտնում է ավելի դանդաղ տնտեսական աճի փուլ:
Աշխարհի զարգացած երկրների համար Համաշխարհային բանկը նմանապես կանխատեսում է ավելի մեծ տնտեսական անկում: Այսպես, ԱՄՆ-ի ՀՆԱ-ն այս տարի կնվազի 3 տոկոսով, նախկինում կանխատեսված 2,4 տոկոսի փոխարեն, Ճապոնիայինըՙ 6,8 տոկոս, նախկին 5,3 տոկոսի փոխարեն, եվրոպական գոտունըՙ 4,5 տոկոս, նախկին 2,7 տոկոսի փոխարեն, իսկ Ռուսաստանինըՙ 7,5 տոկոս, նախկին 4,5 տոկոսի փոխարեն, Չինաստանի տնտեսությունը կաճի 7,2 տոկոսով:
2010-ին Համաշխարհային բանկը կանխատեսում է 2 տոկոս աճ, զարգացող երկրների համարՙ 4 տոկոս աճ, իսկ 2011-ինՙ 5,7 տոկոս աճ:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տարեկան տնտեսական անկումը կկազմի 6 տոկոս, նախկինում կանխատեսված 5 տոկոսի փոխարեն: 2010-ին, Հայաստանի ՀՆԱ-ն, Համաշխարհային բանկի կանխատեսմամբ, կնվազի 2 տոկոսով, իսկ 2011-ինՙ կաճի 1 տոկոսով:
Ա. Մ.