Հայոց պատմություն առարկայի միասնական քննության բոլոր չորս թեստերի Ա-46 առաջադրանքում տեղ է գտել տեխնիկական վրիպակ. պատասխաններում բացակայել է ճիշտ տարբերակը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ԿԳ նախարարությունից, որոշում է կայացվել հայոց պատմության միասնական քննությանը մասնակցած բոլոր դիմորդների արդյունքներին Ա-46 առաջադրանքի համար ավելացնել 0,25 միավոր: Նշենք նաեւ, որ ամփոփվել են օտար լեզու առարկայի միասնական քննության արդյունքները: Անգլերենի միասնական քննությունից 17.5-20 միավոր է հավաքել քննությանը մասնակցած 7929 դիմորդից 1707-ը, ֆրանսերենից` 429 դիմորդից` 205-ը, գերմաներենից` 516-ից` 128-ը: Անգլերենից 20 միավոր է ստացել 103 դիմորդ, ֆրանսերենից` 4, գերմաներենից` 1, իսպաներենից` 3: